Ոչ ոք չի կարող արգելել Պոլսի պատրիարքի ընտրության անցկացումը․ Գարեգին արք․ Բեքչյան

Ապրիլի 16-ին ՍիվիլՆեթի նկարահող խումբը Ստամբուլում` Բաքըրքոյի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, հանդիպել էր Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, 2017 թ․ մարտի 15-ին Կ․Պոլսի պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արք․ Բեքչյանի հետ (Գարեգին արք. Պէքճեան): Նրա ընտրվելուց հետո ըստ նախատեսվածի՝ Պոլսի պատրիարքի փոխանորդի պաշտոնից պետք է հրաժարական տար Արամ արք․ Աթեշյանը։ Աթեշյանը հրաժարական չի տալիս, ստեղծվել է անորոշ վիճակ։ Գարեգին Բեքչյանը ՍիվիլՆեթին մեկնաբանել է ստեղծված իրավիճակը։

Մեկնաբանել