Մարգարիտ Բարանկիցեն այցելել է Ծիծեռնակաբերդ

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն այսօր Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուաշահամալիր և թանգարան-ինստիտուտ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված հատուկ ցուցասրահ: Տիկին Բարանկիցեն գրություն է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պուրակում ծառ է տնկել՝ ի հիշատակ Մեծ եղեռնի նահատակների:

Ծիծեռնակարբերդում տիկին Բարանկիցեն նկարվել է գորիսեցի մանուկների հետ։

Մայիսի 28-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման երկրորդ արարողությունը։

Մեկնաբանել