ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի և վերընտրվելու կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ և հարևան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարևոր և նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր բնագավառներում՝ արձանագրելով մեր ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր նախաձեռնություններում, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասված է Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Մայիսի 19-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններում գործող նախագահ Հասան Ռոհանին երկրորդ անգամ ընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում։
Կարդացեք նաև՝
– Իրանի ընտրություններում առջևում է գործող նախագահ Հասան Ռոհանին