Տեխասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 19-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևի հեղինակն է նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Սքոթ Սենֆորդը:

Տեխասը Միացյալ Նահանգների 46-րդ նահանգն է, որը ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները Օսմանյան կայսրությունում որպես ցեղասպանություն: