«Ավրորա»-ի առաջին դափնեկիրը Արցախում է

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն այցելել է Արցախ։

«Ազատ Արցախը ողջունեց «Ավրորայի» 2016թ. դափնեկրին՝ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ժամանակ շուրջ 30,000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին, ով վաղն առավոտից հանդիպումներ կունենա Արցախի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ: Մեգին հանրությանը կպատմի իր անցած ուղու, երախտագիտության կարևորության ու սիրո հաղթանակի մասին՝ մարդասիրության ալիքը տարածելով ողջ Արցախում: #AuroraPrize #GratitudeInAction»,- ասված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ՝ մայիսի 20-ին, Մարգարիտ Բարանկիցեն այցելել էր Ծիծեռնակաբերդ, եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Մեկնաբանել