Թրամփը այցելել է Երուսաղեմի Սբ Հարության տաճար, հանդիպել Հայոց պատրիարքին

Իսրայելում այցով գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր այցելել է Սբ Հարության տաճար, հանդիպում ունեցել Հայ առաքելական, Հույն ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հոգևոր հայրերի հետ։

Երեք եկեղեցիները տնօրինում են Սբ Հարության տաճարը՝ քրիստոնեության գլխավոր սրբավայրերից մեկը, որտեղ, ըստ ավանդության, թաղված է եղել Հիսուս Քրիստոսը։

Երուսաղեմի հայոց պատրիարքության Ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և այլ հոգևորականների լուսանկարները Դոնալդ Թրամփի հետ։

Մեկնաբանել