Մանչեսթերում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ

Մանչեսթերում՝ համերգային սրահում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, 50-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ն։

«Մանչեսթեր-արենա» սրահում ընթանում էր ամերիկյան փոփ աստղ Արիանա Գրանդեի համերգը, որին հիմնականում ներկա էին երիտասարդներ, դպրոցականներ։

Մանչեսթերի ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչական ակտ։

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ոչ թե բուն սրահում, այլ դրսում, երբ հազարավոր մարդիկ համերգից հետո շտապել են դեպի մուտքը։

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել կարճ հայտարարությամբ, որում խոսել է «սարսափելի ահաբեկչական հարձակման» մասին։

Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ամբեր Ռադը պայթյունն անվանել է «բարբարոսական գործողություն»։

Մեկնաբանել