«Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» գիտաժողովը մեկնարկել է Երևանում

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների «Դորնսայֆ» ինստիտուտը Երևանում անցկացնում է երկօրյա գիտաժողով, որը վերաբերում է Հայաստանի հետանկախական անցմանը։ Երկու քաղաքներում անցկացվող գիտաժողովը՝ «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով, մեկնարկել է մայիսի 23-ին Երևանում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։ Բանախոսություններով հանդես կգան անվանի դիվանագետներ, տարածաշրջանային մասնագետներ և գիտնականներ։

Բանախոսների թվում են հայտնի տնտեսագետ, «Ինչու են ձախողում պետությունները» գրքի հեղինակ Տարոն Աճեմօղլուն, Economist պարբերականի բալկանյան թղթակից Թիմ Ջուդան։ Դեսպաններ Էդվարդ Ջերեջյանը և Ջեք Մեթլոքը կխոսեն Խորհրդային Միությանը Հայաստանի անդամակցության մշակութային և սոցիալական հետևանքների մասին։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, բարերար Ռուբեն Վարդանյանն ու ռեժիսոր Էրիկ Նազարյանը նույնպես ներկա կգտնվեն քննարկմանը։

«Անցումային փուլի ավարտը» համաժողովի առաջին մասը տեղի էր ունեցել ապրիլին Լոս Անջելեսում։ Միջոցառմանը մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից գիտնականներ, որոնք քննարկել են 1991թ․ անկախության նվաճումից հետո Հայաստանի զարգացման ուղղությունը։

ՍիվիլՆեթը ուղիղ հեռարձակում է ամբողջ գիտաժողովը։ Օրակարգին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ։

Մեկնաբանել