Գեղարքունիքը նոր մարզպետ կունենա

Նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ։ Այս հարցն ընդգրկված է մայիսի 25-ի կառավարության նիստի օրակարգում։

Բոթոյանը 5-րդ գումարման Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցությունից էր, սակայն հետո լքեց այն ու դարձավ անկախ պատգամավոր։ Բոթոյանը ապրիլյան խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով, անցել խորհրդարան, սակայն հետո հրաժարվել մանդատից։

Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մանդատ է ստացել և 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է։

Մեկնաբանել