Վոլոդյա Ավետիսյանը ազատ է, ցանկանում է դառնալ «փոփոխությունների լոկոմոտիվը»

Պահեստազորի գնդապետ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին ազատ արձակվեց Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից։ Ազատ արձակվելուց անմիջապես հետո նա հայտարարեց, որ կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց է սկսում։ Ավետիսյանը պահանջում է, որ Հայաստանում գործի վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը, և ինքը ցանկանում է դառնալ Հայաստանում «փոփոխությունների լոկոմոտիվը»։