Կառավարությունը ցանկանում է շենքերի տանիքների միասնական ոճ ներդնել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շենքերի և շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու հստակ ժամանակացույց ներկայացնել։

Ներյակացվել է հանձնարարարական՝ բազմաբնակարան շենքերի տանիքների կարգավորման խնդրին՝ այդ շենքերի շինությունների սեփականատերերի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների և այլ միջոցների ներգրավմամբ, լուծում տալու վերաբերյալ:

Այդ նպատակով կառավարության ղեկավարը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում՝ բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի, այլ շինությունների տանիքների ու արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների արտաքին ճարտարապետական տեսքը փոփոխող հատվածային ձևափոխումները վերացնելու նպատակով 1-ին կետով նախատեսված պահանջները սահմանելուց հետո 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ ժամանակացույց՝ դրանց տանիքները և արտաքին այլ տարրերը պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների հաշվին և այլ միջոցների ներգրավմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ:

Վերջիններս տանիքների վերանորոգման աշխատանքները պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքերում կառաջնորդվեն 1-ին կետով նախատեսված պահանջներով։

«Եթե մենք այսօր այս գործընթացը սկսենք, ապա որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր»,-ընդգծել է վարչապետը:

Մեկնաբանել