Արցախում զինվոր է զոհվել՝ Արմեն Ռաֆիկի Հարությունյանը

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը, այս մասին հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում: