Ժիրայր Սեֆիլյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց

Ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով առաջին դատական նիստը կայացավ ապակե պատերից այն կողմ։ Ապակե պատի պատճառով դահլիճում նստածների համար լսելի չէր դատավորի ձայնը։

Նիստը սկսվեց ու մի քանի րոպե անց դատավորը հայտարարեց նիստը հետաձգելու մասին։ Սեֆիլյանի համակիրները բղավում էին «Մահ ռեժիմին, Ժիրայր-ազատություն…»։

Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35/225-րդ հոդվածի 1-ին մասով, 35/219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ժիրայր Սեֆիլյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 13-ին:

Լուսանկարը՝ 1in.am-ի տեսանյութից։