Կոռուպցիայի դեմ նոր մարմին և օրենք․Հերիքնազ Տիգրանյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիան կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը խոսում է կոռուպցիայի կանխարգելման նոր օրինագծի մասին։
Հուլիսի 8-ին Ազգային ժողովը քննարկելու է կառավարության ներկայացրած «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը, որը գալիս է փոխարինելու «Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին»։ Ունենալով անհրաժեշտ գործիքակազմ և լծակներ՝ մարմինը, խախտումներ արձանագրելու դեպքում, կիրառելու է պատասխանատվության միջոցներ։