«Ծառուկյան» դաշինքի երեք պատգամավորների լիազորությունները դադարեցվեցին

Ազգային ժողովը ստացել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության 3 պատգամավորների դիմումները՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:

Այսօր` Մայիսի 30-ին,Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասց, որ դիմումներն ընդունվել են առաջնորդվելով ԱԺ կանոնակարգի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ պահանջներով, ըստ որի, դադարեցվում են Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Ղարագյոզյանի պատգամավորական լիազորությունները:

Դիմումներն ուղարկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Մեկնաբանել