Մոսկվայում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

Մոսկվայում և Մերձմոսկվայում փոթորկի արդյունքում զոհերի թիվը հասել է 16-ի։

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ՌԴ քննչական կոմիտեն հաղորդում է Մոսկվայում 11, իսկ Մերձմոսկվայում՝ երեք զոհերի մասին, սակայն ավելի ուշ Մոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հստակեցրել է, որ Մերձմոսկվայում զոհվել է հինգ մարդ։

Երեկ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը հաղորդել էր 150 տուժածների մասին, որոնցից 108-ը շարունակում են մնալ հիվանդանոցում։

Armenpress-ի հաղորդմամբ, երեկ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է փոթորկի հետևանքով զոհերի և տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը։

Մեկնաբանել