Ոստիկանությունը որոշել է զբաղվել բիզնեսով

«Տրանս-Սֆեր» պահնորդական ընկերության տնօրեն Հովհաննես Պետրոսյանը փորձում է դատարանում պաշտպանել իր պահնորդների աշխատանքային իրավունքները: Բանն այն է, որ ոստիկանությունը որոշել է մատուցել պահնորդական ծառայություններ տարբեր մասնավոր ընկերությունների՝ չունենալով արտոնագիր և մասնագիտական գիտելիքներ, որոնք հաստատված են արդարադատության նախարարության կողմից և պարտադիր են պահնորդական ծառայության համար: Հովհաննես Պետրոսյանի կարծիքով՝ ոստիկանությունը չի կարող մրցակցել հարկատու կազմակերպությունների հետ՝ սնվելով բյուջեից:

Մեկնաբանել