Հայաստանի հանրային վայրերում կարգելվի ծխել

Հայաստանի հանրային վայրերում կարգելվի ծխել, օրենսդրական խիստ փոփոխություններ են սպասվում․ այսօր ծխելու դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ՄԱԿ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Հայաստանում ամենօրյա ծխող է չափահաս տղամարդկանց 55 տոկոսը, կանանց 3 տոկոսը։

Նախարարությունը հույս ունի, որ այդ փոփոխությունների արդյունքում ծխողների թիվը կկրճատվի 30-40 տոկոսով։ Ըստ Ալթունյանի՝ ծխախոտի գովազդն ամբողջությամբ կարգելվի, ծխախոտի գինը կաճի։

Մեկնաբանել