Ֆրանսիայի դեսպանը ցավում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ցավում է ԵԱՀԿ
երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ: Նրա խոսքով՝ ոչ ﬕայն Ֆրանսիան, այլև ﬕ շարք երկրներ իսկապես ափսոսում են, որ նման որոշում է կայացվել:

«Գրասենյակը ﬕանգամայն կարևոր և հետաքրքիր աշխատանք էր իրականացնում, և այն ոչ ﬕայն ճիշտ կառավարման և ժողովրդավարության ոլորտում հաջողված գործունեություն էր կատարում, այլև ավելի լայն շրջանակներ էր ընդգրկում, ինչպես բնապահպանությունը, տնտեսությունը և այլն: Հատկանշական եմ համարում այն, որ օրերս ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում էր: Նա հանդիպում ունեցավ երկրի բարձրագույն ղեկավարության հետ, քննարկվեցին ﬕ շարք հարցեր, որոնք հնարավորություն են տալու հետագայում շարունակել համագործակցությունը»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է դեսպանը։

***

Մայիսի սկզբին հայտնի է դարձել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել՝ պայմանավորված Ադրբեջանի դիրքորոշմամբ։ Գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմամբ այդ կազմակերպությունը զրկվում է Հարավային Կովկասում լիարժեք ներկայությունից։ Ադրբեջանի գրասենյակը փակվել էր 2015-ին, Վրաստանի առաքելության մանդատը լրացել էր 2008թ․ և այլևս չէր երկարաձգվել։