«Իսլամական պետությունը» պատասխանատվություն է ստանձնել Լոնդոնի հարձակումների համար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների համար, որոնց հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, մոտ հինգ տասնյակը վիրավորվել է, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ջիհադականների պաշտոնական ալիքին։

Շաբաթ երեկոյան Լոնդոնի կենտրոնում մեծ արագությամբ շարժվող միկրոավտոբուսը մխրճվել է մայթին կանգնած մարդկանց մեջ։ Որոշ հեռավորություն անցնելուց հետո մեքենան կանգ է առել, դրանից դուրս եկած մարդիկ դանակներով հարձակվել են անցորդների վրա։ Հաղորդվում է, որ հարձակվողները երեքն էին, նրանց չեզոքացրել է ոստիկանությունը։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն։

Մեկնաբանել