ՊԲ-ն առաջնագծում հանդես է գալիս իրադրության թելադրողի դերում․ Լևոն Մնացականյան

Հունիսի 4-ին Արցախում տեղի է ունեցել հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչների հանդիպումը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ:

«Իհարկե, ﬔնք առաջին հերթին տեսադիտարկման համակարգով բացառել ենք կամ նվազագույնի ենք հասցրել մարդու գործոնը սահմանափակ տեսանելիության գոտիներում դիտարկելիս: Այդ առումով ամբողջությամբ վերահսկելի է առաջնային գիծը»,- ասել է Մնացականյանը։ 

Ինչպես հաղորդում է ՊԲ կայքը, Մնացականյանը նաև ասել է, որ պաշտպանության բանակն առաջնագծում հանդես է գալիս իրադրության թելադրողի դերում և պատրաստ է այսուհետ ևս պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: