Ծխախոտը թանկացնելու մասին խոսելով՝ նկատի չունենք համաշխարհային 5-7 եվրո գները. Ալթունյան

Նախարարության հակածխախոտային պայքարի մասին  հայտարարությունն իր արդյունքն ունեցավ, հասարակությունն արթնացավ, արտահայտեց իր մտքերը. «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

«Մենք գտնվում ենք հակածխախոտային պայքարի փիլիսոփայության մշակման, ձևավորման  և հասարակության կողմից այդ փիլիսոփայության ընկալման փուլում: Գոյություն ունի հակածխախոտային պայքարի երկու մոտեցում: Առաջինը՝ նախարարին հանձնարարում են, որ դիսկրետ ժամանակահատվածում, օրինակ՝ 5 տարում ծխողների քանակը երկրում նվազեցնել 30 տոկոսով: Այդ ճանապարհին նախարարին տրվում են բոլոր լիազորությունները, նա հետազոտում է համաշխարհային փորձը և ներկայացնում է ինչ-որ նախագիծ, որը բերում է ցանկալի արդյունքի»,- tert.am-ը մեջբերում է Լևոն Ալթունյանին:

Մյուս բանաձևը, ըստ նրա, ենթադրում է պայքար ծխախոտի դեմ, բայց դրա հետ մեկտեղ ապահովել հանրային գոհունակությունը, հանդարտությունը: Այստեղ չեն դրվում թիրախներ, որևէ թվային նպատակ, պայքարն, այնուամենայնիվ, ընթանում է երկրում: Նախարարի ընկալմամբ՝ նկարագրված պատկերն ունենք վերջին 10 տարում:

Ծխախոտի թանկացման մասին Ալթունյանն ասել է․ «Մենք, ծխախոտը թանկացնելու մասին խոսելով՝ նկատի չունենք համաշխարհային 5-7 եվրո գները: Այդ գները Հայաստանի համար չեն միանշանակ: Այդ գինը համամասնորեն համապատասխանեցվում է մեր քաղաքացիների հնարավորությունների և տեղական տարբեր սպեցիֆիկայի նկատառումներով»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։