Ջերմուկում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Հունիսի 4-ին, ժամը 00:03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 5 հասցեում` «Ստեփանյաններ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, «ԳԱԶել» մակնիշի 35 ST 762 պետհամարանիշով մարդատար միկրոավտոբուսի (վարորդ՝ 1980 թ. ծնված Մ. Հ.) գազաբալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան:

Ամբողջովին վնասվել է միկրոավտոբուսը և գազալցակայանի սպասասրահի ապակին` մոտ 4 քմ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել