Վայք. խոշորացույցով տեսանելի խոշորացումը

2016թ․ հոկտեմբերից Վայոց ձորի մարզի Ազատեկ, Փոռ, Արին, Զեդեա գյուղերը խոշորացվել և միացել են Վայք համայնքին։ Չնայած խոստացված բարեփոխումներին՝ թե՛ Վայքում, թե՛ գյուղերում տեսանելի փոփոխություններ չկան, այնինչ չլուծված հարցերը շատ են։ Վայքեցիները ՍիվիլՆեթին պատմում են իրենց համայնքի խնդիրների մասին։