Պատերազմի աշխարհամասից՝ խաղաղության աշխարհամաս․ Հռոմի համաձայնագիրը 60 տարեկան է

Մարտի 25-ին նշվում էր Հռոմի համաձայնագրի 60-ամյակը՝ Հռոմ 60 խորագրով: Վերջին 6 տասնամյակում Եվրոպական Միությունը ջանք չի խնայել, որպեսզի խաղաղություն և բերեկեցություն ապահովի Եվրոպայում, ինչպես նաև հավասարություն, ժողովրդավարություն և կայունություն աշխարհում:

60 տարի առաջ Հռոմում հիմք դրվեց ներկայիս Եվրոպային: Հռոմի համաձայնագրով ստեղծվեց համընդհանուր շուկա, որտեղ մարդիկ, ապրանքները, ծառայություններն ու կապիտալը ազատ տեղաշարժի հնարավորություն ստացան, ինչպես նաև բարեկեցիկ ու կայուն պայմաններ ստեղծվեցին Եվրոպայի քաղաքացիների համար:

ԵՄ-ի արժեքները համընդհանուր են նաև Հայաստանի համար: Քվեարկողների մասնակցությամբ աշխարհի առաջատար 10 երկրներից 6-ը ԵՄ անդամ երկրներ են:

2012թ. Եվրոպական Միությունը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Եվրոպան պատերազմի աշխարհամասից խաղաղության աշխարհամասի վերածելու համար:

Անհատի և խմբերի ազատությունները՝ ներառյալ անձնական կյանքի, մտքի, կրոնի ընտրության, ազատ տեղաշարժի, արտահայտվելու և տեղեկատվություն ստանալու ազատությունները, պաշտպանված են Մարդու իրավունքի կոնվենցիաներով:

Ներկայում Եվրոպական Միությունում խոսում են 24 պաշտոնական և շուրջ 60 ռեգիոնալ կամ փոքրամասնություն կազմող ժողովուրդների լեզուներով: Եվրոպայի մշակութային բազմազանությունն ու հարստությունը այն դարձրել է աշխարհի առաջատար զբոսաշրջության վայր: 2015թ. Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան համաշխարհային հարցման արդյունքում հայտնվել են զբոսաշրջությամբ առաջատար երկրների հնգյակում:

Եվրոպական ինտեգրացիան հիմնված է «ոչ խտրականությանը» սկզբունքի վրա: Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը Եվրոպական Միության հիմնարար արժեքներից է:

Եվրոպական միությունը ամենախոշոր առևտրային գոտին և աջակցություն տրամադրող դոնորն է ամբողջ աշխարհում, ինչպես նաև՝ Հայաստանում: ԵՄ 27 երկրների արտահանումների ընդհանուր ծավալը կազմում է 5.8 տրիլիոն եվրո, որը համաշխարհային արտահանման ավելի քան մեկ երրորդ է, սա ավելին է, քան Չինաստանի և ԱՄՆ-ի արտահանման ծավալները: ԵՄ-ն առաջատար առևտրային գործընկեր է 80 երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար:

Մեկնաբանել