Պոլիէթիլենային տոպրակներով բողոքի ակցիա՝ Վրաստանի խորհրդարանում

Վրաստանյան լրագրողները բողոքի ակցիա են անցկացրել խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ՝ ի նշան ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի հետ համերաշխության։

Լրագրողներն իրենց գլուխները ծածկել են պոլիէթիլենային տոպրակներով՝ պարզելով պաստառներ, որոնք կոչ են արել ազատ արձակել լրագրողին։

Ակցիան տևել է մի քանի րոպե։

Աֆղան Մուխթարլիի գործի մասին ավելին՝ այստեղ։

Մեկնաբանել