Ռուսաստանից ներդրումները պակասել են՝ չնայած խոստումներին

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի ներդրումային ցուցանիշները։ Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են՝ 15 միլիարդ դրամից հասնելով 20 միլիարդի։ Հետաքրքրական է, որ չնայած տարեսկզբին ռուսաստանաբնակ գործարարների խոստումներին և Հայաստանի ներդրողների ակումբ ստեղծելուն, շեշտակիորեն նվազել է Ռուսաստանից ներդրումների զուտ հոսքը՝ 12.7 միլիարդ դրամից հասնելով մինչև 1,6 միլիարդի։

Մեկնաբանել