Սիրիական ավիաընկերությունը Երևան-Դամասկոս չվերթներ կիրականացնի

Սիրիական «Շամ Վինգս» (Cham Wings) ավիաընկերությունը հունիսից կվերսկսի Երևան-Դամասկոս-Երևան ոչ կանոնավոր չվերթները։ Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում։

Առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 21-ին։ Չվերթներ կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ ամեն չորեքշաբթի։

«Շամ Վինգսը» (Cham Wings) սիրիական մասնավոր ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 2007-ին։ Գլխամասային գրասենյակը Դամասկոսում է։

Մեկնաբանել