Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Ստեփանյանը, հաղորդում է քաղաքապետարանի կայքը։
Երեկ հայտնի էր դարձել, որ Գայանե Սողոմոնյանը հրաժարական է ներկայացրել։
Ի դեպ, Աննա Ստեփանյանը Երևանի ավագանու ընտրությունների օրը Երևանի ընտրատեղամասերից մեկում հանդես էր եկել որպես դիտորդ Կրթություն և մշակույթ կազմակերպության անունից։
«Անկախ դիտորդ» նախաձեռնության խոսնակ Դանիել Իոաննիսյանը ընտրատեղամասից կապ էր հաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ և պարզել, որ թեև Ստեփանյանը դիտորդություն էր իրականացնում, սակայն նրա անունը չկար գրանցված դիտորդների ցուցակում, և փաստորեն նրա դիտորդական վկայականը կեղծ էր։
Աննա Ստեփանյանը պնդել էր, որ իր վկայականը կեղծ չէ, սակայն տեսախիցկների առջև այդպես էլ չէր բացատրել, թե ինչպես է պատահել, որ իր անունը չկա ԿԸՀ-ում։
Աննա Ստեփանյանին այնուհետև դուրս էին հրավիրել ընտրատեղամասից:
Տեսանյութը դիտել 3։55 րոպեից։
Աշխատանքային գործունեությունը
1993-1996թթ. – մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 77 դպրոցում,
1996-2008թթ. – Ուսումնադաստիարակչական աշխ. գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 83 դպրոցում,
2008թ.-ից մինչև 2017թ. հունիսի 7-ը՝ Երևանի Սիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն,
2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում:
Անի Գրիգորյան