Անհրաժեշտ է համաձայնեցնել շատ բարդ դետալներ, անգամ՝ ներքաղաքական․ Լավրովը՝ ԼՂ կարգավորման մասին

Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա․ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Բանակցային տևական գործընթացում, որն ունեցել է տարբեր ձևաչափեր, պայմանավորվածությունները շատ անգամներ մոտ, անգամ՝ մեկնած ձեռքի հեռավորության վրա են եղել հանգուցալուծման, սակայն հետո աշխատել է անվստահության բնազդը մերթ մի կողմից, մերթ՝ մյուս, ինչևէ, աշխատանքը պետք է շարունակել»,- ասել է Լավրովը։

Դիվանագետը պարզաբանել է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունքների փաթեթ, սակայն «անհրաժեշտ է համաձայնեցնել շատ բարդ դետալների շարք»։

Խոսքը, ըստ Լավրովի, «շատ զգայուն հարցերի մասին է, այդ թվում՝ ներքաղաքական»։

Մեկնաբանել