Շիրակի մարզպետը փոխվում է

Կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում ընդգրկվել է հարց՝ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ու այդ պաշտոնում Արթուր Խաչատրյանին նշանակելու մասին։

Դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, որը այդ պաշտոնը զբաղեցնում է 2016-ի մարտից, պաշտոնից ազատվում է սեփական դիմումի համաձայն։ Շիրակի մարզի կառավարումը հանձնվեց ՀՅԴ-ին անցյալ տարի՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակում։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Սիմոնյանն այդ պաշտոնից ազատվում է հենց ՀՅԴ Գերագույն մարմնի ցանկությամբ։

Նրան փոխարինող Արթուր Խաչատրյանը նույնպես դաշնակցական է։ Մինչ մարզպետի պաշտոնը ստանձնելը Խաչատրյանը եղել է տարածքային զարգացման և կառավարման փոխնախարար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։

Մեկնաբանել