Իրանցիները «մերժում են ամերիկյան բարեկամության նման հավաստիացումները»

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը խիստ քննադատության է ենթարկել Սպիտակ տան հայտարարությունը, որն արվել է երեկ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ։

Հայտարարությունը սկսվում է իրանցի ժողովրդին ցավակցությամբ և ապա շարունակվում՝ զգուշացնելով, որ «պետությունները, որոնք հովանավորում են ահաբեկչությունը, կարող են դառնալ իրենց տարածած չարիքի զոհը»։

Զարիֆը Սպիտակ տան հայտարարությանն արձագանքել է Թվիթերում։

«Սպիտակ տան հակասական հայտարարությունն ու Սենատի պատժամիջոցները այն ժամանակ, երբ իրանցիները հակազդում են ահաբեկչությանը, որին աջակցում են ԱՄՆ-ի հաճախորդները։ Իրանցի ժողովուրդը մերժում է ԱՄՆ-ից բարեկամության նման հավաստիացումները»,- գրել է Զարիֆը։

Մինչդեռ հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 17-ի։

Մեկնաբանել