Վարչախումբը սեփական մատով չի հանի իր աչքը․ Լևոն Բարսեղյան

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ՍիվիլՆեթի հետ զրուցում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի ընդունման և կոռուպցիայի դեմ պայքարում օրենքի ընձեռած հնարավորությունների մասին։ Լևոն Բարսեղյանն ասում է, որ չի վստահում «ընտրությունների կեղծման ճանապարհով իշխանությունը զավթած քաղաքական ուժի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հաստատակամությանը»։