Երևանի ավագանու անդրանիկ նիստը՝ դահլիճում և դահլիճից դուրս

Հունիսի 9-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Դահլիճում ՀՀԿ-ի և ԵԼՔ դաշինքի մասնակցությամբ անցկացվող նիստին զուգահեռ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները քաղաքապետարանի շենքի առջև կազմակերպել էին իրենց սեփական նիստը՝ ՀՀԿ-ին նվիրված փուչիկներով և ափսեներով։ ԵԼՔ դաշինքից ավագանու անդամ Զարուհի Բաթոյանը նիստերի դահլիճ առանց օգնության մտնել չէր կարող՝ քաղաքապետարանի շենքում թեքահարթակներ չկան։