Տեխնոլոգիաներից անալոգիա․ ԹՈՒՄՈ-ի նոր նախաձեռնությունը

Երևանի Պուշկինի 38 հասցեում հունիսի 8-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ազդարարեց իր նոր նախաձեռնության՝ Թումո ստուդիաների մեկնարկը։ Թումո ստուդիաները շահույթ չհետապնդող ծրագիր է, զբաղվում է դիզայնով և արտադրությամբ։ Նախագծի շրջանակներում ստեղծվում են իրեր, որոնք կարելի է շոշափել, հոտ քաշել, համտեսել և գնահատել։
Ծրագիրն ուղղված է երիտասարդ դիզայներների և արհեստավորների զարգացմանն ու մասնագիտացմանը քարագործության, նորաձևության, զարդերի ստեղծման, ինչպես նաև հայկական խոհանոցի արդիականացան ասպարեզներում։

Մեկնաբանել