Բողոքի ցույցեր Ռուսաստանում, կան հարյուրավոր բերման ենթարկվածներ

Հունիսի 12-ին նշվում է Ռուսաստանի օրը։ Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր հրավիրել է համառուսաստանյան բողոքի ցույցեր ընդդեմ կոռուպցիայի, որոնք հավաքել են հազարավոր մարդկանց։

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս պահի դրությամբ կան հարյուրավոր ձերբակալված ցուցարարներ, Մոսկվայում նրանց թիվը հասնում է 200-ի։ Դեռ մինչև մոսկովյան այցիայի սկիզբը իր տան մոտ բերման է ենթարկվել Նավալնին։  

Ականատեսները փոխանցում են, որ Մոսկվայի Տվերսկայա փողոցում կիրառվել է  «պղպեղի գազ», հատուկ ջոկատայինները հակագազ են կրել։

 

«Դոժդ» հեռուստաալիքը փոխանցում է, որ Տվերսկայա փողոցի ցուցարարները վանկարկում են՝ «Ցա՛ր, հեռացի՛ր»։ 

Հրապարակված տեսանյութերում երևում է, որ ցուցարարներին ծեծում են մահակներով։