Սեֆիլյանի գործով վեց կալանավորվածների նիստը. պաշտպաններն ընդդեմ դատարանի

2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ հրահրելու, շինություններ զավթելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և այլոց դատական նիստն այսօր սկսվեց քառասուն րոպե ուշացմամբ։ Կալանավորվածների պաշտպանները հրաժարվում էին անձանական տվյալներ փոխանցել և զննվել կագադրիչների կողմից՝ համարելով դա իրավունքների խախտում։ Դատական նիստերի դահլիճում պաշտպանների առաջին գործը եղավ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի «ոչ պատշաճության ու կողմնակալության» մասին հայտարարելը և դատավորի ինքնաբացարկը պահանջելը։