Վրաստանում մեծանում է ՆԱՏՕ-ին անդամակցել չցանկացողների թիվը

Եթե 2012թ․ Վրաստանում մարդկանց 10%-ն էր դեմ հանդես գալիս ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ապա 2015-ից հետո այդ թիվը հասել է 20%-ի։

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստան» (CRRC Georgia) կազմակերպության հետազոտության համաձայն՝ եթե 2012թ․ Վրաստանում հարցվածների մոտ մեկ քառորդը չէր կարողացել պատասխանել հարցին, թե արդյոք պետք է անդամակցել ՆԱՏՕ-ին,  ապա սկսած 2015-ից՝ չկողմնորոշվողների թիվը նվազել է մոտ 10%-ով, հաղորդում է Eurasianet.org կայքը ։

CRRC Georgia-ն հարցումն իրականացրել է ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի պատվերով։ Հարցման արդյունքների համաձայն` բնակչության 68% տոկոսը հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությանը: