Կգործի Երևան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղի  

Երևան –  «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է  փորձնական երթուղի, որը կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից, այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից  գծանշումներով  առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։ Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։  

Հունիսի 8-ին կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհել էր «Զվարթնոց» օդանավակայանից դեպի տրանսպորտի աշխատանքի որակի, անհատ տաքսիստների գործունեությունից։