Լոնդոնի արևմուտքում բազմահարկ շենք է այրվում։ Ըստ ստացված տեսանյութերի՝ կրակը ճարակել է ամբողջ 24-հարկանի շենքը։ Ոստիկանությունը տարհանում է մարդկանց։
Guardian-ը, հղում անելով Լոնդոնի հակահրդեհային ծառայությանը, հաղորդում է զոհերի մասին, սակայն նրանց թիվը հստակ չէ։
Կրակի դեմ պայքարում է 40 մարտական հաշվարկ։