Մեկնարկել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցը Հայաստան։ Զվարթնոց օդանավակայանում նրան ողջունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Այցի շրջանակում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Հանրապետության նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Երկու նախագահները լրատվամիջոցների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ: