Հոսպիտալում պայմանագրային զինծառայող է մահացել

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող է մահացել, այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  

«Պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը, ով հիվանդ է եղել և մի քանի օր առաջ վիրահատվել էր, այսօր մահացել է»,- ասել է ՊՆ խոսնակը:

Հոսպիտալի բուժծառայության պետ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Խաչատրյանն ասել է, որ Նարեկ Մխիթարյանին վիրահատել են հունիսի 13-ի առավոտյան։

«Պարանոցի միջային կիստայի վիրահատական միջամտություն է իրականացվել երեկ առավոտյան։ Տղան այսօր առավոտյան 06:50-ին մահացել է։ Դիահերձումից հետո մահվան բուն պատճառը պարզ կլինի»,- ասել է Արտաշես Խաչատրյանը։