Կիրականացվի գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիր

Հունիսի 12-ին տեղացած կարկուտի հետևանքները գյուղացիների համար մեղմելու նպատակով հնարավոր է՝ բանկերը, որոնք տրամադրել են գյուղացիական վարկեր, սառեցնեն կամ հետաձգեն դրանց վճարումը․ այս մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ կառավարության հունիսի 15-ի նիստից հետո։ Նա նշել է, որ ներկայում կարկտահարության հետևանքները դեռ գնահատման փուլում են։

«Մենք 2018-ից կներդնենք գյուղացիական ապահովագրության ու հակակարկտային ցանցերի պիլոտը։ Այս երկու ծրագրերը միանշանակ պետք է ներդրվեն, ուղղակի մեր հաշվարկով 2-3 տարի է պետք, որ ամբողջությամբ գյուղերը փակենք»,- ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ արտակարգ իրավիճակների նախարարության հետ քննարկել են, միասնական աշխատանքային խումբ են ստեղծել, որպեսզի աշնանը հակակարկտային նոր փորձնական համակարգ ներդնեն․ «Հույս ունենք՝ պիլոտային ծրագիրը աշնանը կներդրվի։ Գումարները հատկացվել են, մրցույթներն իրականացվում են։ «Անտիգրադ» ռուսական կենտրոնի հետ ենք քննարկում»։ 

Իգնատի Առաքելյանը նշել է նաև, որ նման տիպի հրթիռային հակակարկտային կայաններ տեղադրված են Ռուսաստանում, դրանք ավելի մատչելի են և ունեն ազդեցության շատ ավելի մեծ շառավիղ։ 

Հունիսի 12-ի կարկտահարությունից հետո ՍիվիլՆեթը այցելել էր Արմավիրի մարզ․