Օնիկ Գասպարյանը` գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Օնիկ Գասպարյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Գեներալ-մայոր Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում:

Մեկնաբանել