Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել է` իր օդուժի հարվածներից սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել, է որ Սիրիայում ռուսական օդուժի հարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։ Ռուսաստանին ՊՆ-ն հաղորդում է նաև, որ տեղեկատվությունը ճշտելու կարիք ունի։

«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության մասին նախկինում ևս լուրեր էին եղել, որոնք, սակայն, չէին հաստատվել։

Մեկնաբանել