Վարդենիկ. սարերի բարիքն ընդդեմ խոպանի ու կարտոֆիլի

Գեղարքունիքի մարզի գլխավոր մշակվող և վաճառվող բանջարեղենը եղել և մնում է կարտոֆիլը։ Սակայն Վարդենիկ համայնքում «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության նախաձեռնողները վստահ են՝ մարզում հնարավոր է մշակել նաև այլ բանջարեղեններ և ուտելի խոտաբույսեր ու կազմակերպել դրանց վաճառքը։ Այսօր վարդենիկցիները հնարավորություն ունեն գումար աշխատել ոչ միայն կարտոֆիլ մշակելով կամ արտագնա աշխատանքով, այլև հավաքելով իրենց սարերի բարիքները՝ շուշանը, ուրցը, ավելուկը, մշակել նոր և առաջին հայացքից արտառոց բույսեր, օրինակ՝ բրոկոլի։

Մեկնաբանել