Ծխողների աճող թիվը՝ չնայած խորհուրդներին

Հայաստանում ծխողների մոտ կեսը՝ 48%-ը, վերջին մեկ տարվա ընթացքում փորձել է թողնել ծխելը: Ամեն օր ծխողներին հարազատները, շրջապատը, բժիշկը խորհուրդ են տալիս դադարեցնել ծխելը: Այնուամենայնիվ, այդ խորհուրդները կարծես թե ապարդյուն են, քանի որ ծխողների թիվը՝ 2016թ. 2012թ. համեմատությամբ աճել է:
Այնումաենայնիվ, ծխելը հնարավոր է թողնել: Ներկայում չծխող տղամարդկանց 38%-ն անցյալում ծխել է: Տվյալները «Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» 2016-ի զեկույցից են:

Մեկնաբանել