«Դալմա Մոլի» հարևանությամբ կկառուցվի «Հայկական գյուղ» թաղամաս

«Դալմա Մոլ» առևտրային կենտրոնի հարևանությամբ կկառուցվի «Հայկական գյուղ» թաղամաս․ այս մասին ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը։

«Նախագիծը կոնցեպցիայի մակարդակով ավարտված է։ Նախատեսվում է 2-3 հարկանի շենքեր կառուցել։ Ներկայացվելու է Հայաստանի տարբեր շրջանների ճարտարապետությունն իրենց առանձնահատկություններով»,- նշեց Սարգսյանը։

Նարեկ Սարգսյանի խոսքով՝ թաղամասը հիմնականում լինելու է զբոսաշրջային գոտի։

Մեկնաբանել