Ներքին գործերին միջամտում էին, երբ գումար էին տալիս․ Արմեն Գրիգորյան

Քաղաքագետ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը խոսում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հնչեցրած գնահատականների և իշխանության արձագանքի մասին։ Գրիգորյանի խոսքով՝ իշխանության արձագանքը ոչ համարժեք էր։