Լևոն Արոնյանը՝ նորվեգական շախմատային գերմրցաշարի հաղթող

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված «Norway Chess» շախմատային գերմցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ և նվաճել մրցաշարի հաղթողի տիտղոսը, հաղորդում է Արմսպորտը:

Պարտիան ավարտվել է 59-րդ քայլում: Արոնյանը 6 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը: Մրցաշարի հաղթողի հավակնորդ Հիկարու Նակամուրան վերջին տուրում պարտվել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային և գրավել երկրորդ տեղը:

Նախորդ տարի Norway Chess շախմատային գերմրցաշարում հաղթել էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, իսկ Լևոն Արոնյանը բավարարվել էր երկրորդ տեղով: Այս տիտղոսն Արոնյանի համար երկրորդն էր ընթացիկ տարում: Ապրիլին Արոնյանը հաղթել էր նաև Grenke Chess Classic մրցաշարում:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի